Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Երևանի նորաձև աղջիկները՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Նորաձև աղջիկներին, Fashion blogger-ներին հաճախ համարում են թրենդսեթրներ, ովքեր կարող են դիզայներների ոգեշնչման աղբյուր լինելը: Եթե համաշխարհային նորաձևության մեջ կան այդպիսիք, Երևանի նորաձև աղջիկներն էլ ոչնչով չեն զիջում նրանց: BlogNews.am-ը լուսանկարել է աղջիկների, ներկայացրել լուքերը և խոսել նորաձևության մասին:

Բլոգս բացել եմ 2012 թվականին։ Բացեցի, քանի որ ցանկանում էի լուքերս ինչ-որ տեղ պահել: 2012 թվականին տարվա վերջում գնացի Հայաստանից և չկարողացա այն շարունակել: Վերսկսել եմ վարել այս տարի։ Ցավոք, չեմ կարողանում տրամադրել այնքան ժամանակ, որքան կցանկանայի: Փորձում եմ ուշադրություն դարձնել որակի վրա, բայց ոչ քանակի:

Մինիմալիզմը իմ ամենասիրելի ոճն է ներկա պահին: Սիրում եմ իմ բնական տեսքը. մազերս գրեթե միշտ բնական են, դիմահարդարումս էլ հասցրել եմ մինիմալի: Սակայն նախընտրում եմ մուգ շրթներկ, լինզաներ և հաճախ ստանում եմ տարբեր լուքեր: 

Միգուցե կան լուքեր, որոնք համարձակ են, բայց ես դա չեմ զգում: Ես երբեք չեմ հագնում մի բան, որը իմը չէ կամ ինձ այդքան էլ դուր չի գալիս: Միգուցե չունեմ համարձակ լուք, բայց շատ կարևոր է, թե ինչպես եմ ես ինձ զգում տվյալ հագուստում, և կարևոր չէ՝ կարճ, բաց, թե երկար: Միևնույն է:

Ինձ համար շոփինգը հաճույք է: Եթե գնում եմ ինչ-որ մի բան, ապա գիտեմ՝ ինչպես եմ կրելու: Ինձ համար շոփինգն ասոցիացվում է ոգևորվածության և ստեղծագործական զգացմունքի հետ: Շատ ժամանակ չեմ վատնում գնումների վրա: Հաճախ օնլայն տարբերակով եմ գնումներ անում, դա կարող է տեղի ունենալ ավտոմեքենայի մեջ (իհարկե, եթե ես չեմ վարորդը), գնացքում կամ քնելուց առաջ: Խանութ գրեթե չեմ գնում, միայն եթե ունեմ ժամանակ և համապատասխան տրամադրություն, որը շատ հազվադեպ է լինում:

Իմ զգեստապահարանում երբեք չեք գտնի լեոպարդի պրինտ:

Ֆոտոշարքը իրականցվել է OD գեղեցկության սրահում

 

Ես թրենդներ շատ եմ սիրում, նրանցից գրեթե բոլորը իրենց տեղն ունեն և կան իմ զգեստապահարանում: Ներկա թրենդներից սիրում եմ վելվետը: Սիրում եմ մետալիք թրենդը, թափանցիկ բութսերի թրենդը: Դե, բնականաբար, չոկերների թրենդը, որն արդեն նորություն չէ:  

Ունեմ հինգ դաջվածք, առաջինն արել եմ 2012-ին, վերջինը՝ մի ամիս առաջ: Նրանցից ոչ մեկը նշանակություն չունի՝ բացի վերջինից, որտեղ գրված է մորս անունը:

Կարծում եմ, որ ոգեշնչվել պետք է ամեն ինչից: Բայց քանի որ ես հիմնականում տանն եմ և տնից եմ աշխատում, բլոգգերներն էլ դարձել են իմ հիմնական ոգեշնչումը: Շատերին չեմ հետևում, նկատել եմ, որ վերջերս սկսել եմ հետևել, այսպես ասած, միջին բլոգգերներին և չհետևել թոփ բլոգգերներին: Զգում եմ, որ միջին բլոգգերներն ավելի յուրահատուկ, անմիջական և ազնիվ են: Կարողանում եմ ճանաչել և կապվել իրենց հետ իրենց ֆոտոների միջոցով: Իմ ամենասիրելին Քեյթն է՝ Modern Legacy blog-ից: Շատ եմ ոգեշնչվում նրանից, բայց, ինչպես տեսնում եք, միևնույն ժամանակ մենք շատ տարբեր ենք: 

Շոփինգի մեծ սիրահար եմ, կարող եմ շաբաթը մի հինգ անգամ Բարսելոնայում շոփինգի գնալ: Չեմ սիրում կրել աքսեսուարներ, սիրում եմ ավելի շատ հագուստ, իսկ ջինսե տաբատների համար խելագարվում եմ: Հաճախ չեմ մտածում՝ ինչ կրեմ, պարզապես բացում եմ զգեստապահարանս և որոշում՝ ինչ կրել: 

Դեղին գույնի հագուստ չեմ սիրում, կարծում եմ՝ դա ինձ չի սազում, համ էլ դրանից տրամադրությունս ընկնում է:

Թրենդներին չեմ հետևում, հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Իմ տրամադրությունը հաճախ կախված է հագուստի գույներից, ես հիմնական սև եմ սիրում հագնել: Հագնում եմ այն, ինչ ես սիրում եմ: 

Ինստագրամում հետևում եմ Negin_mirsalehi-ին, նրա ոճը ուրիշ է, շատ հավանում եմ նրան:

Սիրում եմ դասական հագուստ, բայց կարող եմ սպորտային կոշիկների հետ համադրել նաև զգեստ, ինչը հիմա բավականին նորաձև է: Անկեղծ ասած՝ ես միշտ եմ այդպես հագնվել: Երբ ինչ-որ մի բան հավանում եմ, չեմ նայում գնին, միանգամից գնում եմ:

Հավանում եմ Balenciaga-ին, առաջ սիրում էի Dolce and Gabbana-ին, Cavalli-ին: 

Հաճախ մոդելինգով եմ զբաղվում, ինչը ինձ դուր է գալիս, բայց դա զուտ հոբբի է: 

   

Մասնագիտական ընտրությունս եղել է տեքստիլ արդյունաբերության ֆակուլտետում, հետո այնպես ստացվեց, որ այդ բաժինը միացրեցին մոդելավորման ֆակուլտետին: Նորաձևությունն անընդհատ ինձ հետ քայլել է, այնպես չէ, որ մոլի հետևորդ եմ եղել, չնայած ամսագրային ոլորտում երբ աշխատում, ես դրա մի մասնիկն ես լինում:

Սովորելուս տարիներին հիմնականում հագնում էի իմ կարած հագուստները, երբ կարում էինք, օրինակ, դիպլոմայինի համար: Շատ հաճախ պայուսակներ և աքսեսուարներ էի պատրաստում, ժամանակին անգամ վաճառում էի դրանք: Երբ արդեն զուգահեռ աշխատում ես ուրիշ ոլորտում, բնականաբար, մի բան տուժում է։ Այս դեպքում ավելի շատ տուժեց հենց այդ աքսեսուարների գործը: Հետո եկավ Mesani Home-ի ժամանակը։

Կարծում եմ՝ մի օր կգա այն պահը, որ կսկսեմ հագուստ արտադրել: Mesani-ին շատ պատահական սկսեցի, երբ փոքրիկիս էի սպասում և ազատ ժամանակ ունեի, այդ ընթացքում չէի կարողանում հանգիստ տեղս նստել: Մի անգամ նայում էի մեր տան անկյուններից մեկին և մտածեցի՝ ինչու՞ տան դեկոր չանեմ:

Արդի հայ դիզայներները իրոք շատ հետաքրքիր են, ես էլ ինչ-որ չափով փորձում եմ նրանց աջակցել: Կարծում եմ՝ եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է նրանց օգնի: Լավագույն տարբերակը, երբ կրում ես հագուստը, ներկայացնում ես այն: Եղել են հայ դիզայներներից առաջարկներ իրենց հագուստները ներկայացնելու, ինքս էլ եմ առաջարկել կրել: Հայկականը ևս կարող է նորաձև լինել: 

Ես սիրում եմ հագուստների միքս անել, օրինակ՝ դասականը և սպորտայինը: Կարծում եմ՝ առհասարակ ամենահեշտ բանն է, երբ դու գնում ես խանութ, տեսնում ցուցափեղկից սիրուն հավաքած լուք, գնում ես, բայց դու դրանով չես դառնում նորաձև, քանի որ եթե հագուստը քոնը չէ, դու չես կարող լինել նորաձև: Այն, ինչ դու կարողանում ես վստահ կրել, դու կարող ես համարել նորաձև: Ես շատ սիրում եմ ջինսե տաբատ և տարբեր վերնաշապիկներ:

Ես եթե ինչ-որ տեղ պետք է գնամ, մտածում եմ, որ կցանկանայի հետաքրքիր զգեստ կրել․ կա՛մ կարում եմ, կա՛մ էլ գնում եմ: Կան բեյսիք բաներ, որոնք առօրյաում կրում ես՝ ջինսե տաբատ, շապիկներ: 

Մեծամասամբ շոփինգն անում եմ, երբ մեկնում ենք երկրից, իսկ այստեղ շատ բաներ կարծես լրացնում եմ: Ես միշտ ասում եմ՝ եթե հեռու չգնանք, վրացի դիզայներների մտածողությունն ավելի կոնստրուկտիվ է: Կարողանում են տրանսֆորմեր հագուստներ անել, իհարկե, եվրոպական երկրներում էլի կգտնես: Երբ դրսում ես շոփինգ անում, աշխատում ես այնպիսի բաներ գնել, որ այստեղ չես գտնի: 

Մադոննա իմ իսկական անունն է, մորական կողմս Վրաստանից է, տատիկս է դրել անունս, որն էլ այնտեղ շատ տարածված է: Երբ մայրիկիս հետ գնում էի հագուստի տոնավաճառներ, միշտ ուզում էի ինքս ընտրել իմ հագուստը և ընտրում էի այնպիսի բաներ, որ մայրս չէր հավանում, ես էլ հետո ձևափոխում էի իմ հագուստը: Այդ ժամանակվանից հագուստի հանդեպ հետաքրքությունը եղել է, հեռուստացույցով նորաձևության մասին հաղորդումների հանդեպ անտարբեր չեմ եղել: Միշտ կլանված նայում էի, շատ էր հետաքրքրում ինձ:

Գուցե ինքնագովեստ հնչի, բայց դպրոցում շատ էի տարբերվում իմ ոճով, միշտ առանձնանում էի: Չէի կարողանում միշտ սպիտակ վերնաշապիկ կրել, քանի որ ես ունեի տարատեսակ հագուստներ, որոնք ուզում էի կրել: Իհարկե, նկատողություն էի ստանում դասատուիս կողմից, որ պետք է սպիտակ վերնաշապիկ կրեի: Մազերիս հետ էլ էի փոփոխություն անում՝ հարմարեցնելով հագուստիս: Ես 18 տարեկանում տատու արեցի և մազերիս կողքն ամբողջովին սափրեցի: Դա է՛լ ավելի մեծ մտավախություն էր առաջացնում ծնողներիս մոտ: 

Իրականում պետք է հասկանալ, թե ինչ է նորաձևությունը մարդու համար: Ինձ համար այն միջոց է, որի օգնությամբ կարող ես քո սեփական ոճն արտահայտել, որովհետև ես կարող եմ հետևել նորաձևությանը և բոլոր թրենդները չընդունել: Այսինքն՝ ես ընդունում եմ այն, ինչ ինձ համար գեղեցիկ է: Եթե նորաձևության մեջ կա դաջվածք, ես դա ընդունեցի և համալրեցի ինձ համար: Նույնիսկ մազերս ավելի սպիտակացնելը համընկավ հենց թրենդի հետ: 

Երբ առաջին դաջվածքն արեցի, միանգամից մտքեր առաջացան, թե հաջորդը երբ և որտեղ անեմ: Քանի որ ես ունեմ խոշոր դաջվածք իմ մեջքին, ուզում եմ ոտքիս հատվածում անել, դեռ չգիտեմ՝ ինչ, բայց մտքերը շատ են: 

Ինչպես ֆոտոշարքից եք նկատում, գիշերազգեստի և սպորտային կոշիկի համադրությունը շատ եմ սիրում։ Երբ այդ թրենդը եկավ, մարդիկ անկախ իրենց կերպարից, անկախ իրենց մարմնի կառուցվածքից սկսեցին կրել: Իրականում նորաձևությունը ճիշտ ընկալում է պահանջում: Նորաձևությունն այն չէ, ինչը մեզ թելադրում են: Իրականում նորաձևությունը ճիշտ նստող տաբատն է, ճիշտ նստող բլուզն է: Ավելի շատ նորաձևությունն այն է, ինչ քեզ ավելի գեղեցիկ է դարձնում:

 

Ես շատ հագուստներ ունեմ, որոնք չեմ կրում և ափսոսում եմ, քանի որ չգիտեմ, թե երբ կկրեմ: Շատ կապվում եմ  ինչ-որ մի հագուստի և երկար ժամանակ դա եմ կրում: Հաճախ եմ փոփոխություն անում զգեստապահարանում, բայց կարող եմ, օրինակ, մի շաբաթ լինել սպորտային ոճում, եթե, իհարկե, աշխատանքը չի պահանջում լինել երեկոյան զգեստով: Բարձրակրունկներ հիմնականում չեմ կրում, բայց 21-րդ դարում կան այնպիսի բարձրակրունկներ, որոնք թույլ են տալիս քեզ շատ հարմարավետ զգալ և չհոգնել: 

Եղել են դեպքեր, որ մտածել եմ կապսուլային հավաքածու ստեղծելու մասին, բայց դա ժամանակից առաջ ընկնել կլինի: Եթե բիզնեսի տեսակետից նայենք, գուցե հենց հիմա էլ ցանկանամ դա անել:

Ես հիմա հեռուստատեսությունում եմ աշխատում, և շատ հետաքրքիր է, որ առաջարկ եղավ հենց նորաձևության բաժնում ներկայանալու: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

 

 
 
Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան