Լեսթերի կիսապաշտպանը որակազրկվել է երեք խաղով
ՍպորտԱնգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Դենիել Դրինկուոթերը որակազրկվել է երեք խաղով Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Ուոթֆորդի» դեմ հանդիպմանը մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կատարված կոպիտ խախտման համար:
Անգլիացին խաղի ընթացքում արմունկով հարվածել է Վալոն Բեհրամիին, սակայն այդ պահը վրիպել է մրցավարի ուշադրությունից:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է պատժել կիսապաշտպանին: Դրինկուոթերը բաց կթողնի «Միդլսբրոյի», «Սանդերլենդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերը: