Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը 2017 թվականի հուլիսին կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արեգ Վաթյանը: Հայաստանի պատանեկան հավաքականը նրա գլխավորությամբ այս օրերին Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Ստուգողական առաջին խաղում Հայաստանի ընտրանին 64:57 հաշվով առավելության է հասել «Մարտվեյի»-ի նկատմամբ: