Ջուսի TOP 5 ամենախենթ կերպարները (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայկական շոու-բիզնեսի ամենախենթ ու համարձակ երգչուհիներից մեկը՝ Ջուսը, չի դադարում զարմացնել իր տարբերվող եւ յուրահատուկ կերպարներով:
Նրա ցանկացած ոճային փոփոխություն բուռն քննարկվում է հանրության եւ երկրպագուների կողմից՝ հաճախ արժանանալով ամենասուր մեկնաբանությունների, սակայն երգչուհին լավ գիտի, թե ինչ է ցանկանում ներկայացնել բեմից եւ ամեն անգամ ցուցադրում է մի նոր ու յուրահատուկ կերպար:
Պատահական չէր, որ մեր հելոուինյան ֆոտոշարքում հենց նրա հետ աշխատեցինք՝ քաջ գիտակցելով, որ երգչուհին պատրաստ է ցանկացած խենթության:
Այսօր որոշել ենք վերհիշել Ջուսի ամնախենթ ու տարբերվող կերպարներից հինգը, որոնք ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը:





Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ երգչուհու Facebook-ի էջից