22 ֆիզիկական անձ ստացել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստ: Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկակա ն անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը:
Իրավաբանական մեկ և ֆիզիկական 22 անձ ստացել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր, ևս 4 ֆիզիկական անձի տրամադրվել է լիցենզիայի ներդիր:
Ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց տրված 27 լիցենզիա և ներդիր, 4 լիցենզիայի ներդիր և իրավաբանական անձանց տրամադրված 2 լիցենզիայի ներդիր: