Վրաստանի ազգային արժույթ լարին նոր ռեկորդ է գրանցել
ՏնտեսությունSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային արժույթ լարին նոր ռեկորդ է գրանցել և հասել է պատմական նվազագույնի։
Վրաստանի Ազգային բանկը նոյեմբերի 26-ին սահմանել է հետևյալ փոխարժեքը. մեկ դոլարը համարժեք է 2.5 լարիի։ Նախորդ փոխարժեքի հետ համեմատ՝ Վրաստանի ազգային արժույթն արժեզրկվել է 0,0174 լարիով։
Վրաստանի կառավարությունն ու Ազգային բանկը կարծում են, որ լարիի անկումը կրում է ժամանակավոր բնույթ, դա պատճառաբանում են արտաքին ու ներքին մակրոտնտեսական գործոններով և ակնկալում են, որ ազգային արժույթը կամրապնդվի միջնաժամկետ ժամանակաշրջանում։
Լարիի փոխարժեքի պատմական նվազագույն ցուցանիը գրանցվել էր ընթացիկ տարվա հունվարի 27-ին, երբ Ազգային բանկի որոշմամբ մեկ դոլարը համարժեք էր եղել 2.49 լարիի։