Գրիզման. Կատակում էի, երբ ասացի, որ ատում եմ Ռոնալդուին
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը:
Ավելի վաղ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրն ասել էր, որ ֆրանսիացին Մայամիի ռեստորաններից մեկում մոտեցել էր իրեն և ասել. «Ատում եմ քեզ»:
«Ընկերներիս հետ պատահաբար հանդիպեցի Ռոնալդուին: Մոտեցա նրան, որպեսզի շնորհավորեմ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար:
Միասին կատակեցինք, իսկ ես ասացի, որ ատում եմ նրան: Բնականաբար դա կատակ էր, քանի որ շատ եմ հարգում Ռոնալդուին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «AS»-ը: