Փառատոն, որը միավորել էր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը
ՄշակույթԲարձր տրամադրություն, պարգևներ, մաղթանքներ ու անսահման ծափահարություններ: Այսպինին էր տրամադրությունը նոյեմբերի 25-ին Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում, ուր բեմից դեպի հանդիսատես ու հակառակ ուղղությամբ ներկաներն իրար էին փոխանցում այն դրական էներգիան, որը կուտակվել էր Ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնի գալա համերգի ողջ ընթացքում:
Համերգին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի և Ջավախքի մարզեր 14 և 17 տարիքային խմբերում ընդգրկված մրցույթ-փառատոնի հաղթողները, ովքեր համերգի ժամանակ ներկայացրեցին Վահագն Դավթյանի և Գևորգ Էմինի բանաստեղծությունները:
Նշենք նաև, որ արդեն 9-րդ տարին անընդմեջ այս փառատոնն անց է կացվում Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, որի նպատակը պատանիների շրջանում հայ գրականության հանդեպ սեր արթնացնելն է: Ի դեպ, գալա համերգին ներկա էր նաև Հովիկ Աբրահամյանը: Համերգի ավարտին նա, իր խոսքում ողջունելով ներկաներին, վստահեցրեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարվելն ամենևին էլ չի խոչընդոտի փառատոնի հետագա ընթացքին և նշեց, որ հաջորդ տարիներին այն նույնպես շարունակական կլինի:
«Ոչինչ հավերժ չէ, և պաշտոնը չէ, որ պետք է գեղեցկացնի մարդուն: Ամենակարևորն այս կյանքում ինչպես մեծն Թումանյանն է ասում՝ Մարդ մնալն է»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Համերգի ավարտին փառատոնի մասնակիցներին հանձնվեցին նաև խոշոր դրամական պարգևներ, շնորհակալագրեր Հ. Աբրահամյանի ստորագրությամբ և այլ թանկարժեք նվերներ:
Համերգի այլ մանրամասները՝ «Փաստ» թերթում: