Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ
ՏնտեսությունՀամաշխարհային նավթային շուկայում ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել, այս անգամ ադրբեջանական Azeri LT CIF տիպի նավթի գինը անկում է ապրել 1,25 դոլարով կամ 2,49 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Azeri LT CIF նավթի ներկայիս արժեքը կազմում է 48,92 դոլար:
Նավթի համաշխարհային գների շարունակական նվազումը պայմանավորված է այն բանով, որ Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները` չնայած նրան, որ աշխարհում նավթի առաջարկը խիստ գերազանցում է պահանջարկին:
AzeriLight տիպի նավթի ամենացածր գինը եղել է 2001 թվականին՝ 1 բարելի համար արժենալով 19,5 դոլար, իսկ ամենաբարձր գինը ՝ 2008 թվականին ՝ 149,66 դոլար:
Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին: