«Պերմի գեղեցկուհի» մրցույթում հաղթել է հայ համայնքը ներկայացնող Կարինե Աղաջանյանը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացել է «Պերմի գեղեցկուհի»( «Пермская краса») առաջին գեղեցկության մրցույթը, որի եզրափակիչ փուլին մասնակցել է իգական սեռի 11 ներկայացուցիչ՝ այդ թվում նաև հաղթողի կոչմանն արժանացած Կարինե Աղաջանյանը:
Ինչպես նշում է 59.ru կայքը, Պերմում բնակվող տարբեր ազգերի համայնքների բարետես ներկայացուցիչները բեմ են բարձրացել ազգային տարազներով ու երեկոյան զգեստներով, պատրաստել են ազգային ուտեստներ, պատմել են իրենց մասին, երգել են, պարել և ասմունքել:
Քսանմեկամյա Աղաջանյանը պատմել է, որ իր համար մեծ պատիվ էր մրցույթում ներկայացնել իր համայնքը:
59.ru կայքին տված հարցազրույցում Աղաջանյանն ասել է, որ, գտնվելով Հայաստանից հեռու, ինքը փորձում է պահպանել ազգային ինքնությունն ու ավանդույթները:
«Ուզում ենք Պերմում փոքրիկ Հայաստան ստեղծել»,- հավելել է մեր հայրենակցուհին:




