Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Տասը պատճառ, որոնց համար տղամարդիկ թողնում են կանանց

Lifestyle

Shabat.am-ը գրում է.

1. Կինն անհետաքրքիր է դարձել: Կարեւոր չէ, թե ինչում՝ զրույցներում, թե սեքսում: Տղամարդը միշտ փնտրում է եթե ոչ իդեալական կին, գոնե այնպիսի մեկին, որի հետ եւ զրուցելն է հետաքրքիր եւ հաճելի է անկողնում: Իհարկե, այն տղամարդիկ, որոնք ընդամենը մի անգամվա համար են կին փնտրում, այնքան էլ չեն հետաքրքրվում նրա IQ-ով: Բայց եթե խոսքը երկարատեւ հարաբերությունների մասին է, մենք ուզում ենք մեր կողքին խելացի կանանց տեսնել: Կինը տղամարդուց ավելի խելացի չպիտի լինի, որովհետեւ այդ դեպքում տղամարդն անլիարժեքության բարդույթ կունենա: Բայց տղամարդուն պետք չէ նաեւ հիմար մեկը, որը սերիալներից եւ կանանց համար ամսագրերից բացի, ոչնչով չի հետաքրքրվում: Եզրակացություն. կինը պիտի դերասանուհի լինի, որպեսզի իրենց ցուցադրի այնպիսին, ինչպիսին տղամարդն ուզում է տեսնել նրան: Սեռական կյանքում էլ պետք է չափի մեջ անկաշկանդ լինել: Ավելորդ կաշկանդվածությունը տղամարդուն կստիպի կողմնակի կապեր փնտրել, իսկ ավելորդ ակտիվությունը կստիպի մտածել, թե արդյոք քաղաքի կեսը ծանոթ չէ՞ իր կնոջ անկողնային տաղանդներին:

2. Բնավորությունները չեն համընկնում: Թվում է՝ ամեն առումով դուր եք գալիս տղամարդուն, բայց անընդհատ աննշան բաների պատճառով սկանդալներ են առաջանում: Չեք կարողանում փոխզիջում գտնել, զիջումների չեք գնում: Միակ ելքը բաժանումն է: Տղամարդն իր բնույթով սիրում է առաջնորդ լինել, դրա համար էլ ուզում է, որ կինը զիջի իրեն կոնֆլիկտային իրավիճակներում: Այդ դեպքում արդեն կնոջ որոշելիքն է. եթե ներկայիս զուգընկերը թանկ է նրա համար, ստիպված է զիջել: Ամեն դեպքում եթե դուք իդեալական կազմվածքի եւ նուրբ խելքի տեր չեք, պետք չէ հույս դնել նրա վրա, որ տղամարդը հանուն ձեզ ամեն ինչի պատրաստ կլինի: Նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի այլընտրանք գտնել, քան ձեզ համար: Մեզ մոտ ժողովրդագրական իրավիճակն այդպիսին է:

3. Կինն անզուսպ է: Հազիվ թե որեւէ տղամարդ ուզենա կարմրել իր կողքին եղող կնոջ պատճառով, եթե հանրային վայրում նա հանկարծ սկսի իրեն ոչ ադեկվատ պահել՝ ստվեր նետելով նաեւ տղամարդու վրա: Եվ իմաստ էլ չկա ապրել նման անկանխատեսելի կնոջ հետ, որը ցանկացած պահի կարող է հիմարություն անել: Եզրակացությունը՝ սովորեք վերահսկել ձեզ:

4. Եթե անցյալում կինը ցոփ կյանքով է ապրել: Կանացի «դոնժուանությունը» տգեղ անվանում ունի եւ հանրության վերաբերմունքը դրան բացասական է: Այդ պատճառով էլ երիտասարդ տարիքում մեկը մյուսի հետեւից զուգընկեր փոխելուց առաջ մտածեք, թե ինչ եք անելու 30-ից հետո, երբ արդեն դժվար է լավ տղամարդ գտնելը, իսկ ձեր բուռն անցյալի մասին, ինչպես ասում են, նույնիսկ քաղաքի շներն են տեղյակ: Տղամարդը ցանկանում է եթե ոչ առաջինը լինել, ապա գոնե ոչ 51-րդը: Եվ հաստատ չի ուզում, որ իր ծանոթներն իր կնոջ հետ որոշակի փորձառություն ապրած լինեն: Եզրահանգում. սեռական հասունացման պահից մտածեք ապագայի մասին: Երիտասարդությունը հավերժական չէ:

5. Կինը տղամարդուն օգտագործում է որպես սրտի թեթեւացման միջոց: Օրերով պատմում է իր խնդիրների, հոգսերի, գործողությունների մասին: Իհարկե պետք է կարծիքներ փոխանակել հուզող հարցերի ու դեպքերի մասին, բայց դարձյալ պիտի ամեն ինչի մեջ չափ լինի: Եթե գիշերվա կեսին զանգում եք տղամարդուն եւ ասում, որ շատ եք սիրում նրան եւ պատրաստ եք նրա համար ամեն ինչ անել, ժամանակի հետ դա սկսում է նյարդայնացնել: Իսկ եթե անընդհատ պատմեք, որ ձեզ համար կոշիկի 15-րդ էժանացած զույգն եք գնել եւ երեք տոկոսանոց զեղչի քարտի եք արժանացել ներդիրներ, շամպուն եւ դիմահարդարման պարագաներ գնելու համար, ապա ուղղակի կզզվեցնեք տղամարդուն եւ ձեր հերթական զանգը նրա մոտ նյարդայնության նոպա առաջ կբերի:

6. Կինն այլեւս իր տեսքին չի հետեւում: Ճիշտ է, արտաքինը մեծ նշանակություն չունի հարաբերությունների համար, այդուհանդերձ, չի կարելի ասել, որ տղամարդը դրան բոլորովին ուշադրություն չի դարձնում: Ու եթե նա ծանոթանում է նրբագեղ շիկահեր կնոջ հետ՝ ձիգ կրծքով ու նեղ իրանով, իսկ երկու տարվա համատեղ կյանքից հետո նա վեր է ածվում ինչ -որ տձեւ արարածի՝ հսկայական հետույքով ու առաձգականությունը կորցրած բարեմասնություններով, ապա տղամարդը զուտ գեղագիտական տեսակետից կորցնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Այո, կան տղամարդիկ, որոնց դուր են գալիս մի քիչ գիրամարմին կանայք, բայց չէ՞ որ այդ դեպքում նրանք հենց սկզբից էլ նման կանանց են փնտրում, այլ ոչ թե նիհարների հետ ամուսնանում: Եզրակացություն՝ հետեւեք ձեր տեսքին:

7. Ակնհայտ է, որ կինը տղամարդուն որպես դրամապանակ է օգտագործում: Մեզ դուր է գալիս կանանց մասին հոգ տանելը: Մենք ձեզ հաճույքով ռեստորան կտանենք, ծաղիկներ ու թանկ զարդեր կնվիրենք, ձեզ առագաստանավով շրջելու կտանենք կամ էլ ծովափնյա շքեղ հանգստավայր: Դրա դիմաց մենք շատ քիչ բան ենք պահանջում՝ սեր ու սեքս: Հատուկ շեշտենք առաջինը, քանի որ սեքսը կարելի է գնել նաեւ ավելի քիչ գումարով: Եթե կինը մշտապես տղամարդուց փող է կորզում, երեկոյան նրան պարգեւատրելով սեքսով, բայց միաժամանակ տղամարդը չի տեսնում ու չի զգում նրա սերը, ապա վաղ թե ուշ դա նրան կհոգնեցնի, ու դուք կմնաք առանց նոր մուշտակի ու հերթական ապարանջանի: Եզրակացություն՝ մի քիչ չափավորեք ձեր «ախորժակը»: Կամ եթե ուզում եք այսուհետ էլ տղամարդուց գումարներ կորզել, ուրեմն ցույց տվեք, որ սիրում եք նրան: Գոնե ուղղակի մի ասեք, որ ահա այդ բլուզը կամ մատանին եք ուզում: Կարելի է պարզապես ակնարկել, որ այս ձմռանը նորաձեւ է ադամանդյա ապարանջանը եւ բեւեռաղվեսի մորթիով մուշտակը, իսկ դուք չեք ուզում, որ ձեր ամուսնու գործընկերները կարծեն, թե նա հոգ չի տանում իր կնոջ մասին:

8. Կինը չափից ավելի անկեղծորեն է ցույց տալիս, որ ուզում է ամուսնանալ: Ոմանք այնքան հեռու են գնում այդ առումով, որ հանուն ամուսնության պատրաստ են նույնիսկ հղիանալ: Եթե տղամարդն ուզում է ամուսնանալ ձեզ հետ, դուք դա կզգաք: Բայց եթե այս պահին նա պատրաստ չէ դրան, անիմաստ է դեպքերը բռնի արագացնելը, ընդամենը «կվախեցնեք» նրան: Երբեք ինքներդ մի առաջարկեք առանց պահպանակների սեքս, հակառակ դեպքում տղամարդու մեջ անմիջապես կասկած կառաջացնեք: Ու նրա համանման առաջարկն էլ լուրջ մի ընդունեք: Իհարկե օրինավոր տղամարդը կնոջն ու իր երեխային չի լքի: Բայց «վրաերթով ամուսնությունը» հազվադեպ է հաջող լինում: 

9. Կինը դավաճանել է: Տղամարդը կարող է շատ բան ներել՝ գործնականում ամեն ինչ, բացի դավաճանությունից: Եթե դա եղել է, պատրաստ եղեք, որ դրա մասին իմանալուն պես ձեր ամուսինը խզելու է հարաբերությունները: Եվ ոչ մի արդարացում ձեզ չի օգնի: Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, նրան ասեք այդ մասին: Ավելի լավ է բաժանվել փոխադարձ համաձայնությամբ, քան սկանդալով: Եվ իրավաբանական տեսանկյունից էլ անհամեմատ ավելի դժվար կլինի դավաճանելուց հետո ամուսնուց որեւէ բան ստանալը:

10. Կինը սկսել է ամուսնուց ավելի շատ վաստակել: Եթե տղամարդու համար մեծ եկամուտ ունենալը շատ բնական է, ինչի շնորհիվ էլ նա ինքնահաստատվում է կյանքում, որոշ կանանց համար դա փորձություն է: Ամուսնուց շատ վաստակող կինը գայթակղություն է ունենում ամուսնուն հանդիմանելու դրա համար, ասելու, թե նա ինչ վատ տղամարդ է եւ որ առանց իրեն, իրենք չքավորի պես կապրեին:

Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ Ակոպյան