Մահացու հիվանդ աղջիկը ամուսնացել է իր առաջին սիրո հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ցանկացած աղջիկ եւ կին երազում է հարսանեկան ճերմակ զգեստ հագնելու եւ կյանքի ամենակարեւոր օրվա զգացողությունները ապրելու մասին։ Բայց Բրիսթոլից 17-ամյա Էմբեր Սնայլհեմը շատ ժամանակ չուներ այդ բաղձալի օրվան սպասելու համար։ Սա հասկանում էր նաեւ քաղցկեղով հիվանդ աղջկա ընկերը՝ 17-ամյա Կալում Ֆիրկսը։

Կալումն, իմանալով ընկերուհու մահացու հիվանդության եւ ամուսնանալու մեծ ցանկության մասին, միանգամից առաջարկություն է արել եւ իհարկե, ստացել դրական պատասխան։

Քանի որ թե Էմբերը, թե Կալումը դեռ շատ երիտասարդ են եւ չունեին համապատասխան միջոցներ մեծ եւ ճոխ հարսանիք կազմակերպելու համար, զույգը որոշել է դիմել բարի մարդկանց օգնությանը, ովքեր գումար են փոխանցել զույգի հարսանյաց հանդեսի համար։

Նշենք, որ երիտասարդները հանդիպել են դպրոցում եւ մոտ մեկ տարի ընկերություն անելուց եւ հիվանդության մահացու լինելու մասին իմանալուց հետո որոշել են հավերժ սիրո խոստում տալ միմյանց։

Բժիշկները աղջկան մի քանի ամսվա կյանք են տվել։

