Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»


Օգտակար խորհուրդներ - Սխալներ, որ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս

Shabat.am-ը գրում է.

Ցնցուղ ընդունելիս մարդիկ բավականին հաճախ սխալներ են թույլ տալիս, որոնք վնաս են հասցնում առողջությանը: Բրիտանական The Daily Mail տաբլոիդը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում, ովքեր պատմել են, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցնցուղ ընդունելիս տարածված սխալները եւ ինչպես կարելի է խուսափել դրանցից:

 

Ամեն օր ցնցուղ ընդունել եւ երկար կանգնել դրա տակ

Կալիֆորնիայի համալսարանի Մաշկաբանության բաժանմունքի (ԱՄՆ) մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց հաճախ լվացվելն օգտակար չէ, քանի որ այն խախտում է մաշկի բնական միկրոֆլորան: Դրա մակերեւույթից լվացվում են նաեւ օգտակար մանրէները, որոնք պաշտպանում են վարակներից եւ մաշկի բորբոքման ռիսկն աճում է:

Բացի այդ, Մարիա թագուհու համալսարանի Բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի (Մեծ Բրիտանիա) վիրուսոլոգիայի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը (John Oxford) պարզաբանել է, որ օգտակար մանրէներից բացի, մաշկից լվացվում է բնական ճարպային քսուկը, որը հանգեցնում է չորության, գրգռվածության, էկզեմայի:

Մաշկաբան Անջալի Մախտոյի խոսքով (Anjali Mahto) վնասակար է 20 րոպեից ավելի մնալ ցնցուղի տակ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ցնցուղից անմիջապես հետո խոնավեցնող քսուկ քսել մաշկին, երբ բոլոր ծակոտիները բաց են:

Եթե բավականաչափ հաճախ եք լվանում ձեռքերը եւ կանոնավոր կերպով լվանում մարմինը գոտկատեղից ներքեւ, կարիք չկա շաբաթը երկու-երեք անգամից ավելի հաճախակի ցնցուղ ընդունել, կարծում է Օքսֆորդը: «Մենք չափից շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին գեղեցկությանը եւ հաճելի հոտին: Բայց լվացվել անհրաժեշտ է մաշկային վարակների կանխարգելման համար, ոչ թե գեղեցկության», — նշել է մասնագետը:

 

Լվացվելիս ակտիվորեն օճառ օգտագործել

Դա հատկապես վերաբերում է հակամանրէային օճառին եւ ցնցուղի համար գելերին: Լվացող միջոցները խախտում են բնական իմունիտետը, նպաստում են այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են ակնեն եւ էկզեման: Կեղտի հետ կանոնավոր շփումը մաշկի վրա եւ աղիներում ապրող մանրէներին սովորեցնում է օգտակար մանրէներին տարբերել հիվանդածիններից: Նման շփման բացակայության պարագայում միկրոֆլորայի պաշտպանական գործառույթը խախտվում է: Բացի այդ, հակամանրէային օճառն այնպիսի նյութեր է պարունակում, որոնց պատճառով տուժում է միկրոֆլորայի հաշվեկշիռը, ինչը հանգեցնում է ողբալի հետեւանքների: Հիվանդություն առաջացնում է ոչ թե ցեխը, այլ օգտակար մանրէների մշտական հեռացումը մաշկի մակերեւույթից:

Որոշ մաշկաբանների կարծիքով, սովորաբար, կարիք չկա լվացման դեպքում ջրից բացի որեւէ այլ բան օգտագործել: Մաշկի միակ հատվածները, որոնք լվացող միջոցների ամենօրյա օգտագործում են պահանջում, թեւատակերն են եւ աճուկային հատվածը: Մնացած մարմինը կարելի է ջրով ցողել, նույնիսկ եթե դուք մարզումից հետո քրտնել եք:

 

Հակամանրէային միջոցներ դեմքի մաշկի լվացման համար

Դրանք չորացնում են մաշկը, ինչն ինքնին վնասակար է, իսկ դրա մաքրումը պահպանվում է 20 րոպեից ոչ ավելի: Հերիք է մի քանի անգամ ձեռքերով դիպչել դեմքին եւ մանրէները վերադառնում են, ընդ որում` նոր, ավելի վտանգավոր կազմով:

«Մաքրումը հեռացնում է ճարպը եւ կեղտը, իսկ դուք ավելի լավ տեսք եք ունենում, բայց երբ մանրէները դարձյալ հայտնվում են դեմքին, մեծ է հավանականությունը, որ օգտակար մանրէների տեղը կզբաղեցնեն հիվանդածինները», — պարզաբանել է Աբերդինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հյու Փեննինգթոնը (Hugh Pennington): Դա կապված է դեմքի մաշկի չորության հետ, որն առաջանում է մաքրման համար հակամանրէական միջոցների կանոնավոր օգտագործման հետեւանքով: Չոր մաշկն ավելի քիչ է համապատասխանում օգտակար մանրէներին, քան խոնավեցվածը, այդ պատճառով հիվանդածին մանրէները բազմացման ավելի մեծ շանսեր են ունենում:

 

Չարժե լվացվելու համար ճիլոպ օգտագործել

Մաշկի մեռուկացած մասնիկները, որոնք կուտակվում են ճիլոպների վրա, լոգասենյակի խոնավ, տաք մթնոլորտում մանրէների եւ բորբոսային սնկերի բազմացման հրաշալի միջավայր են: Այդ պատճառով, ընդգծել է մաշկաբան Սեմ Բանթինգը (Sam Bunting), ճիլոպը վարակի պոտենցիալ աղբյուր է: Ճիլոպով տրորելու դեպքում վատանում է մաշկի պաշտպանական գործառույթի խախտումը:

Եթե դուք, այնուամենայնիվ, չեք կարող լողանալ առանց ճիլոպի, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել այն: Արհեստական նյութից ճիլոպն անհրաժեշտ է փոխել ամիսը երկու անգամից ոչ ուշ: Մաքրություն պահպանելու համար կարելի է այն թրջել եւ դնել միկրոալիքային վառարանում` միջին ռեժիմով, 30–60 վայրկյանով: Կարելի է նաեւ ճիլոպը լվանալ լվացքի կամ սպասք լվանալու մեքենայում:

Ճիլոպն անհրաժեշտ է պահել ոչ թե լոգասենյակում, այլ չոր, օդափոխվող տարածքում: Ինչ վերաբերում է բնական ճիլոպին, կարելի է այն վարակազերծել հետեւյալ եղանակով. Խնամքով լվանալ օճառով, հետո երկու ժամով դնել մեկ լ ջրի մեջ, որում 4 ճաշի գդալ քացախ են լուծել եւ չորացնել պատուհանի գոգին:

Գլուխը լվանալ եւ ցողել չափազանց տաք ջրով

Վարսահարդար-ոճաբան Էնդրյու Բարթոնը (Andrew Barton) պարզաբանել է, որ գլխի մաշկին պետք է հոգ տանել ճիշտ այնպես, ինչպես մաշկին ընդհանուր առմամբ: Շամպունը պետք է քսել միայն գանգին, իսկ հետո ուղղակի լվանալ: Դա բավարար է մազերի զանգվածը լվալու եւ նրանց վնաս չհասցնելու համար: Գլուխը լվանալիս չարժե շատ ուժգնորեն մերսել գլխամաշկը, որովհետեւ դա ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը եւ մազերն արդյունքում ճարպոտ կլինեն:

Բարթոնն ընդգծել է, որ մազերն անհրաժեշտ է ցողել երկու անգամ ավելի երկար, քան շամպուն լցնել եւ այդ դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել: Նման ջուրը նաեւ ակտիվացնում է ճարպագեղձերը եւ մազերն արագ կեղտոտվում են: Ցողելու համար անհրաժեշտ է տնային ջերմաստիճանի տաք ջուր օգտագործել:

Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա Ղահրամանյան