8 միլիոն դոլա՞ր. Քիմ Քարդաշյանը զայրացել է ամուսնու վրա
LifestyleՀայտնի է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսին Քանյե Ուեսթի հարաբերություններում լարվածության առաջացման պատճառը։
Խնդիրը եղել է ֆինանսի պատճառով։ Հեռուստաստղ Քիմը վերջերս պարզել է, որ ամուսինը իրենց նոր առանձնատան վրա ծախսել է 8 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է, Ամերիկյան TMZ պարբերականը: Ընդգծվում է, որ ամուսիններն այդ տունը գնել են 12 միլիոն դոլարով։
Վերանորոգման ծախսը մեծ է եղել անգամ Քիմի նման հարուստի համար, սակայն նրան առավել զայրացրել է այդ ծախսերի անհեթեթությունը։
Նախկինում Քանյեն մի քանի անգամ դիզայներներին հարկադրել է փոփոխություններ անել նախագծում, երբ Քիմը եղել է աշխատանքի մեջ։ Քիմի կարծիքով՝ այդ փոփոխությունները նույնպես անհեթեթություն են։