Կարլսեն-Կարյակին 11-րդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի
ՍպորտՆյու Յորքում շարունակվում է աշխարհի չեմպիոն կոչման համար մրցախաղը:
11-րդ պարտիայում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը խաղում էր սպիտակներով: Կարյակինը պարտիան սկսեց 1.e4 քայլով, և հերթական անգամ կողմերը խաղարկեցին իսպանական պարտիա: Աշխարհի չեմպիոն Կարլսենը կարողացավ սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցրերց իր ձեռքը, սակայն պարտիայում արագ տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և խաղի 34-րդ քայլին կողմերը կնքեցին հաշտություն:
Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է ` 5.5-5.5: