Գագիկ Մկրտչյանի 30-ամյակի հայտնի հյուրերն ու կնոջ անակնկալը :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Հոկտեմբերի 27-ին իր 30-ամյակն էր տոնում Լիդիա Գրիգորյանը, օրերս էլ 30 տարեկան է դարձել նրա ամուսինը՝դերասան, տատուի վարպետ Գագիկ Մկրտչյանը: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ, ավանդույթի համաձայն, առաջին շնորհավորանքները ստացել է սիրելի կնոջ եւ մտերիմ ընկերների կողմից:
«Ամեն տարի ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ ենք մատուցում իրար: Այս անգամ Լիդիան ինձ տարավ մի վայր, որտեղ հավաքված էին մեր ընկերները՝ տորթով ու փուչիկներով: Կինս նաեւ պորտապարուհի էր հրավիրել, ով իր պարով շոնորհավորեց ինձ»,-պատմել է Գագիկը:
Նա իր պարտքն է համարում արձագանքել ծանոթ-անծանոթների բոլոր շնորհավորանքներին.«Ծննդյանս օրը աշխատանքի չէի ու, կարելի է ասել, ողջ օրվա ընթացքում զանգերի ու հաղորդագրությունների եմ պատասխանել: Տարվա ընթացքում տարբեր երկրներում ապրող շատ մարդկանց հետ եմ աշխատում, բոլորին չեմ հիշում, բայց նրանք, փաստորեն, ինձ չեն մոռանում»:
Շարունակությունը՝ այստեղ:
