Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Շարմազանովը բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում

Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ անչափ կարևոր է կուսակցությունների դերն ու նշանակությունը: Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բնական է, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է իր հետ բերեր որոշակի շտկումներ կուսակցությո ւնների դերի և նրանց աշխատանքի հետ կապված: Մենք այս ոլորտում բազում խնդիրներ ունենք, որոնք լուծման կարիք ունեն»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ կուսակցությունների արագ կայացման և զարգացման համար անհրաժեշտ է երկու քայլ կատարել: «Հարկավոր է ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ բոլոր կուսակցությունների համար: Սա ժողովրդավարության ոսկե կանոններից մեկն է: Երկրորդ քայլը պետք է լինի այն, որ բոլոր կուսակցությունների համար պետք է լինեն ազատ մրցակցային պայմաններ: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից և ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն ապրի ժողովրդավարական հասարակարգում, իսկ մենք մեզ համարենք ժողովրդավարական խորհրդարանի ներկայացուցիչներ, պետք է առաջին հերթին գիտակցենք, որ ժողովրդավարությունը ազատ և բաց մրցակցություն է, ուստի մենք չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծենք կուսակցությունների համար, որոնք ցանկանում են մաս դառնալ մրցակցության»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ներկայացրեց նաև այն քայլերը, որոնք պետք է կատարվեն այդ խնդիրները կարգավորելու համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի պատգամավորները հնարավորինս արագ ընդունեն մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական քաշքշուկը: «Մենք պետք է գնանք հնարավորինս ազատականացման ճանապարհով:  Նոր հեծանիվ պետք չէ ստեղծել, կա բավականին հաջողված փորձ ու գոնե Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային տարածաշրջանի երկրների փորձը՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ռուսաստան, Ուկրաինա: Եթե մենք նայենք այս երկրների փորձը, կտեսնենք, որ շեշտակի ազատականացում է գնում: Ռուսաստանի նման 150 միլիոնանոց երկրում ընդամենը 40 հազար անդամ է պետք, որպեսզի հնարավոր լինի համագումար անել և կուսակցություն ստեղծել: Մենք էլ ենք գնում այս ճանապարհով: Այս նախագծով գործող օրենքի փոխարեն մենք սահմանում ենք, որ կուսակցություն գրանցելու համար հարկավոր կլինի ունենալ ոչ թե 2000, այլ 1000 անդամ: Եթե մենք բոլոր մարզերում և մայրաքաղաքում ունենայինք կառույցներ, հիմա դա կրճատվում է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ հարկավոր է ունենալ նաև որոշ սահմանափակումներ, որոնք, սակայն, պետք է լինեն ողջամտության և տրամաբանության շրջանակներում: «Եթե մենք ցանկանում ենք զբաղվել քաղաքականությամբ, և ես ու պարոն Բաղդասարյանը որոշում ենք կուսակցություն ստեղծել, ընդամենը նրա համար, որ մենք այդպես ենք որոշել, դա բավարար չէ: Դրա համար կա հասարակական կազմակերպություն: Մենք պետք է կարողանանք հասարակական կազմակերպությունը կամ գարեջրի սիրահարների միությունը տարբերել կուսակցությունից:  Մենք պետք է աստիճանաբար գնանք այն ճանապարհով, որ այն կուսակցությունները, որոնք մի քանի գումարման ազգային ժողովի աշխատանքներին չեն մասնակցում, ինքնալուծարվեն: Հակառակ դեպքում, եթե քաղաքական ուժը որևէ ձև չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այդ դեպքում ո՞րն է այդ կուսակցության իմաստը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ կարծիք հայտնելով, որ հարկավոր է աստիճանաբար գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով, սակայն դա չպետք է արվի արհեստական խոչընդոտներ ստեղծելու եղանակով:

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»