Հայկ Գալստյանը դուբլի հեղինակ է դարձել
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային թիմի անդամ Հայկ Գալստյանը դուբլի հեղինակ է դարձել «Բոխում»-ի մինչև 19 տարեկանների թիմում:
«Բոխում»-ը սեփական հարկի տակ մրցել է «Պրեուսեն Մյունստեն»-ի հետ և հաղթել է 3:0 հաշվով: Գալստայնը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը (15 րոպե և 75 րոպե):
Այս տուրից հետո «Բոխում»-ը մինչև 19 տարեկանների բունդեսլիգայում 4-րդ տեղում է 29 միավորով: