Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը հիասթափված է Մոուրինյուի պահվածքից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում հեռացվելու համար:
Սակայն ակումբի ղեկավարությունը հիասթափված է պորտուգալացի մասնագետի պահվածքից, ով ՖԱ-ի կողմից երրորդ անգամ է մեղադրվում մեկ ամսվա ընթացքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ Մոուրինյուի պահվածքը շեղում է թիմին, որը վերջին 27 տարվա վատագույն մեկնարկն է գրանցել: