Հայաստանից արտահանվել է 341.6 մլն դոլարի հանքահումքային արտադրանք
Տնտեսություն2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 341 մլրդ 691,4 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվե լ է 4,7 տոկոսով:
Հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 26 տոկոսը:
Նվազել են նաև ներմուծման ծավալները, շուրջ 10.3 տոկոսով: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմելով 407 մլրդ 611.9 մլն ԱՄՆ դոլար:
2015 թվականին Հայաստանից արտահանվել էր462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքայինարտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20 տոկոսով: