Իրականում ի՞նչ տեսք պետք է ունենաին աշխարհի ամենահայտնի շինությունները. ֆոտոշարք
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ամենավիթխարի հուշարձանները և շինությունները, որոնք երբևէ կառուցվել են, ժամանակի ընթացքում մաշվել կամ ամբողջովին ավերվել են։ BlogNews –ը որոշել է պարզել, թե ինչպիսի տեսք են ունեցել դրանք երբ նոր են կառուցվել։ Իրականում այդ շինությունները շատ ավելի տպավորիչ են, քան դուք կարծում էք։
Գիզայի Բուրգերը, Եգիպտոս

Իրականում, բուրգերը ծածկված էին փայլուն սպիտակ քարերով, որոնց շնորհիվ բուրգերը տեսանելի էին շատ հեռավոր լեռներից և նույնիսկ տիեզերքից։ Դժբախտաբար, դրանք ավերվել են 1301 թվականի հզորագույն երկրաշարժի պատճառով։ Կա վարկած, որ դրանք օգտագործվել են Կահիրե քաղաքը վերականգնելու համար, որը ավերվել էր 12 –րդ դարում։
Սագրադա Ֆամիլիա, Իսպանիա

Այս հայտնի եկեղեցու շինարարությունը սկսվել է 1882 թվականին։ Ըստ նախնական հաշվարկների, 19 –րդ դրաի տեխնոլոգիաների պարագայում շինարաությունը պետք է տևեր 3 – 4 դար։ Այն պետք է կառուցվեր բացառապեր նվիրատվությունների հաշվին։ Բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաները օգնությամբ այդ կառուցված լինի արդեն 2026 թվականին՝ Անտոնիո Գաուդիի մահից 100 տարի անց։
Կոլիզեում, Իտալիա

Հանրահայտ Կոլիզեումը կառուցվել է մ.թ. 1 –ին դարում։ Կառուցումից անցել է մոտ 2000 տարի, սակայն այն դեռ պահպանել է իր մոտավոր տեսքը։ Հիմնական ավերածության պատճառը 14 –րդ դարի կեսերի եղած հզոր երկրաշարժն է։ Աղետից հետո Կոլիզեյումը օգտագործվել է, որ պես նոր շինություններ կառուցել համար շինանյութի աղբյուր, սակայն չնայած դրան, այն պահպանվել է մինչև օր։
«Ինդիա» Աշտարակ

Սա շատ բարձր երկնաքեր պետք է լիներ, որը կառուցվում էր Մումբաի քաղաքում և պետք է իր բարձրությամբ երկրորդը լիներ՝ Բուրժ Խալիֆայից հետո։ Շենքի ներքին դիզայինի վրա աշխատել էր Ջորջիո Արմանին, սակայն շինարարությունը դադարեցվել է 2011 թվականին։
Պարթենոն, Հունաստան

Պարթենոնը հսկայական տաճար է, որ կառուցվել է Հին Հունաստանում՝ ի պատիվ աստվածուհի Աթեքնի։ Դարերի ընթացքում այն շատ փոձությունների միջով է անցել՝ պատերազմնար, վերակառուցում, վանդալիզմ և այլն, սակայն պահպանվել է մինչև օրս։
Բուրժ Ալ Ալամ, ԱՄԷ

Սա պետք է լիներ ԱՄԷ –ի ամենաբարձ երկնաքերը՝ 510մ բարձրությամբ։ Դրա շինարարությունը պետք է ավարտվեր 2009 թվականին, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով այն հետաձգվել է, իսկ 2013 թվականին՝ ընդհնարապես չեղարկվել։