Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»


Աստղիկ Սաֆարյանի պրովոկացիոն լուսանկարները EL ամսագրի համար. Ֆոտոշարք

Lifestyle

El.am-ը գրում է.

Մեղավոր ես, թե անմեղ, կեղծավոր ես, թե անկեղծ… Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես Աստղիկ Սաֆարյանին հիշում եմ իր այս կատարմամբ: Հայկական փոփ-ռոքի գլխավոր <մեղավորը> վերջերս ամփոփեց իր բեմական գործունեության 10 տարին: Այդ տարիների թողած դասերի շուրջն էլ պտտվեց մեր զրույցը սիրելի երգչուհու հետ:

COVER

Աստղիկ, իսպանացիներն իսկապես սառնասիրտ են. այդ բարձրահասակ,հաղթանդամ տղամարդիկ… Քոհարցազրույցներից մեկում կարդացի:

Եվրոպացիներն առհասարակ այդպիսին են: Տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում` ինքս էլ հոգեպես զգացի, թե ինչ է դա և մի փոքր այդպիսին դարձա` ավելի պրակտիկ, պրագմատիկ: Խնդիրներն այնտեղ էլ են շատ, ու երբ դու ես, ինչպես ասում են, քո գլխի տերը, ակամա դառնում ես սառնասիրտ, որպեսզի կարողանաս լուծել դրանք:

Իսկ քեզ դուր են գալիս նման տղամարդիկ:

Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:

Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:

Մասնագիտական կյանքի 10 տարիներն արդեն ետևում են. բավական երկար ընթացք այս արագ փոփոխվող ոլորտում: Ինչ փոփոխություններ ես դու ինքդ տեսնում, որ հանդիսատեսը գուցե չի կարող տեսնել:

 

Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էր ստեղծելը, եստեսնում եմ հեղինակ կատարողի, ով,լինելով այս բնագավառում, փորձել էպահել իր ոճը:

Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատում ենքիսկապես: Ա’յ, քո’ մեջ ինչ է փոխվել:

Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:

Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղ դութերևս առաջին անգամ միախառնումներ եսանում` house, country ոճի միքսերհարազատ pop-rock-ին: Իսկ էլ ինչ է հղկել Աստղիկ Սաֆարյանը, ավելի լավըդարձրել:

Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:

10 տարի նույն ոճում. ինչպես է հնարավոր ինքդ քեզ ու քո կերպարինանդավաճան այսքան տարի աշխատել և մնալ սիրվածու սպասված:

Ինձ թվում է` դա մեծապես պայմանավորված է մարդկային տեսակով: Ես անուղղելի հավատարիմ եմ. լինի մարդ, աշխատանք, գիրք, օծանելիք թե մեկ այլ բան… չեմ կարողանում մոռանալ, ազատվել: Որպես հեղինակ կատարող` ես միշտ փորձել եմ այնպիսի երգեր ստեղծել, որոնք ասելիք կունենան, ու որ տարբեր տարիքի տեր մարդիկ կկարողանան իրենց հարազատ բան գտնել դրանցում:

8+

Այնուամենայնիվ, ինչպես ինքդ եք խոստովանել, նոր ալբոմը ականջի համարհաճելի լինելու սկզբուքնով ես ստեղծել:

Համաշխարհային երգարվեստն է շարժվում այդ ուղղությամբ: Այլևս ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Կարևորը տրամադրություն լինի երգի մեջ:

… մթնոլորտ են ստեղծում ու հանգում:

Այո’, անգամ կարևոր չէ` ով է երգում ու ինչ լեզվով: Սա միաժամանակ նաև բարդ գործընթաց է: Այնուամենայնիվ, ես միշտ փորձել եմ բովանդակությամբ ու ձևով համեմատաբար մնայուն աշխատանքներ ստեղծել: Ինքս դասեր եմ քաղում իմ նախորդ երգերից: Մարդկանց կարծիքները ևս կարող են փոխել քեզ ու դասեր տալ: Հուսով եմ` այս ձայնասկավառակը ևս այդպիսին կլինի, և տարիներ անց էլ դրանում ընդգրված երգերը ակտուալ կլինեն:

Այսօր ամեն բան այնպես է, ինչպես դու էիր պատկերացնում դեռ 2006-ին:

Ես մի քիչ ավելի լավ էի պատկերացնում /ծիծաղում է:.- հեղ./:

Կիսատ, անավարտ բան կա…

Չէ, պարզապես, ես ինձնից չեմ գոհանում. ինձ միշտ թվում է` ես կարող էի ավելի լավ անել: Դու ակնկալում ես լիարժեք, 100-տոկոսանոց արդյունք, բայց…

… գաղափարի վրա մեծ թիմ է աշխատում:

Այո’, երբեմն բավական մեծ թիմ, դու ֆիզիկապես չես հացնում անել այն, ինչ ակնկալում էիր ի սկզբանե: Բայց կարևորը ցանկությունն է ու կարևոր է, որ այն չմարի: Հենց դա է ստիպում առաջ շարժվել:

Աշխատանքի որ մասն է քեզ ավելի շատ դուր գալիս` ձայնագրություն, խոսքերիվրա աշխատանք, նկարահանումներ…

Ինձ դուր է գալիս ստուդիական փուլը: Երգի ձայնագրման ընթացքում փորձում ես շունչ տալ քո ապագա ստեղծագործությանը. արդեն ծնված երգին կարծես շոր ես հագցնում, ինչպես նորածին երեխային: Այս փուլում է, որ ներդնում ես քեզ ամբողջովին` տրամադրությունդ, ուժերդ, կենսահյութդ. հենց այդ օրվա աշխատանքն է վաղը փոխանցվելու լսարանին: Ու հենց այդ պատճառով է, որ այս փուլն առավել կարևոր է և հաճելի Իհարկե այսօր, այս պահին ես նաև ուզում եմ բեմում լինել ու այդ ողջ ուժն ու տրամադրությունը հաղորդել հանդիսատեսին կենդանի շփման միջոցով:

7+

Քո աշխատանքի բացասական կողմերը:

Սադրանքներն են շատ, գայթակղությունները: Ես մեծացել եմ արվեստով լի մի միջավայրում, մի ընտանքիում, որտեղ սիրել են արվեստն ու արարել այն: Այս դեպքում գնալ արվեստի ճանապարհով` հեռու մնալով այդ բոլոր գայթակղություններից, չափազանց դժվար է, բայց նաև` հնարավոր, եթե անդավաճան ես սկզբունքներիդ: Եթե որոշել ես մաքուր ուղիով շարժվել, նաև պետք է իմանաս, որ երկար ես գնալու մինչև նպատակիդ հասնելը: Բայց, ոչի’նչ, թող ընթացքդ դանդաղ լինի, միայն թե առանց հոգիդ չխաթարվի:

Քո ֆեյսբուքյան էջում մի քոմենթ կարդացի. Երևի քո երկրպագուներից մեկն էր:Նա գրում էր, որ դու, իսկապես, մաքուր եսմնացել, չես ձուլվել: Հենց դա նկատիուներ:

Երևի թե այո:

Իսկ այդ գաղթակղությունները անուն կամ բնորոշում ունեն:

Գուցե ունեն, բայց չէի ուզենա նշել: Տարբեր փուլերում տարբեր չափի ու որակի բաներ են լինում: Շատերը, դրանց խայծը բռնելով անգամ, գուցեև չեն գիտակցում, որ դա սադրանքի զոհ են դառնալու ու միամիտորեն հավատում են այս կամ այն առաջարկներին… Փորձում եմ սթափ լինել, նկատել ու զգուշանալ:

Դուք հաստատ ունեք անձնական կյանքի մասին պատմող երգեր:

Շատ են, երևի մի քանիսի դեպքում է, որ ես ազդված եմ այլ պատմություններից:

<Քեզ` միակին, ով ստիպեց որ աչքերս փայլեն>: Նման խոսքեր հնարավոր էգրել` չապրելով այն: Կամ թեկուզ վերջինը`Լավն ես:

Հնարավոր է և չապրելով երգել, եթե բավակն հասուն ես ու բազմաթիվ իրավիճակներում ես եղել, որոնք քեզ դասեր են տվել: Այո, կարող ես և մտնել իրավիճակի մեջ ու փոխանցել ամենը` չապրելով դրա և ոչ մի վայրկյանը: Բայց ես ունեմ երգեր, որոնք ինքնակենսագրական կարելի է անվանել:

Որ երգն է, որ առավել շատ հագեցած է անձնական ապրումներով:

Մի պատուհան երգը: <Բայց արի ու տես, որ բոլորն էլ իրենց ստելու յուրովի ձևն ունեն>… Եթե այլևս չես սիրում, ասա’, մի’ կեղծիր: Երգի հերոսն էլ, այսինքն` ես, ստիպված ասում եմ, որ այլևս չեմ սիրում: Դա էլ ստելու իմ ձևն է… Շատերն են սիրել այս աշխատանքը: Նոր ձայնասկավառակում, օրինակ, կա մի աշխատանք, որ կոչվում է <Օրուգիշեր>: Մի օր հերթական նամակն եմ ստանում: Նամակի հեղինակ երիտասարդ տղան պատմում էր, որ բաժանվել է ընկերուհուց, ում սիրելի երգչուհին եմ ես: Նա ցանկանում էր, որ ես երգ գրեի իրենց սիրո պատմության հիման վրա: Ես գրեցի երգը, ու ամենաթեժ փուլում, նա ինձ նորից գրեց ու… տեղեկացրեց, որ իրենցք հաշտվել են, իսկ պատճառը եղել է այն, որ տղան սիրելիին հայտնել է, որ երգ է պատվիրել ինձ:

6+

Փոխվեց երգը:

Չէ, մնաց նույնը, բայց ես երջանիկ էի, որ կարողացա ինչ-որ կերպ օգնել իրենց: Երգը ինքս կատարեցի, չտվեցի նրանց, բայց դա իմ պատմությունը չէր:

Իսկ երգ գրելը օգնում է հաղթահարել ապրումները, թե, հակառակը, սրում է:Օրինակ, Իմ պատուհանի դեպքում:

Երբ ստեղծագործում ես, գրում, վերապրու ես, անցնում ամենի միջով ու դաօգնում է վերջակետ դնել, փակել դռները, ինչ-որբան հաստատել կամ մերժելվերջնականապես: Այո, օգնում է նոր մակարդակի բարձրանալ:

Հինգ տարի Իսպանիայում էի ապրում, քրոջս հետ: Մի պահ անասելի մենակություն զգացի: Մի օր, սակայն, ինձ կողքից նայեցի ու տեսա, թե որքան մարդ կար իմ կողքին, ում չէի տեսնում, որքան գեղեցիկ բաներ էին ինձ շրջապատում, որոնք ես ուղղակի չէի նկատում: Այդ ապրումներից երգ ծնվեց, ու երբ այն ստեղծվեց, ինձ մոտ ավարտվեց այդ ունայնության փուլը ու ես սկսեցի վայելել ու գնահատել:

Մի առիթով ասել ես, որ Հայասատնում ես կարողանում ստեղծագործել:Շատերն ասում են, որ այստեղ այլևս անհնար էորևէ բան անել:

Դարձյալ հիշեմ այդ շրջանը: Մոտ երկու տարի ստեղծագործական դադարի մեջ էի: Վախենում էի` հանկարծ երկար չտևի: Բայց երբ մի կարճ ժամանակով եկա Հայաստան, շատ արագ ծնվեց Better Way երգը: Ես հասկացա, որ պետք է քո հողի վրա լինես: Դրանից հետո ես ուժ գտա նաև այնտեղ ստեղծագործել: Երբ դու չես ստեղծագործում, ընկնում ես մի վիճակի մեջ, որ նախ քեզ է վնասում ու փորձում ես այնպես անել, որ քո կողքի մարդիկ չտուժեն դրանից:

Այդ թվում և` ծնողներին, կարծում եմ: Իրենք ա’յ այդ թեժ պահերին չենփորձում հիշեցնել քեզ անձնական կյանքիանհրաժեշտության, ամուսնությանմասին:

Ծնողներիս կողմից երբեք նման բան չի եղել, հավատացնում եմ: Ես դեռ չեմ հանդիպել նրան, ում հետ կուզենայի շարունակել ապրել: Ինձ տանը չեն շտապեցնում /ծիծաղում է.- հեղ./: Հակառակը, ասում են, որքան շատ մեզ հետ լինես, այնքան լավ: Ես դեռ չեմ հանդիպել իմ սիրուն:

Ա’յս առումով 10 տարիները ինչ են սովորեցրել Աստղիկ Սաֆարյանին:

Երբ հինգ տարի ապրեցի Եվրոպայում, հետո վերադարձա Հայաստան, մի քիչ զարմացած էի. շատ բան էր փոխվել:

Դեպի լավը:

Ոչ… Արժեքային համակարգում մի բան խարխլվել էր: Ու այն ինչ փոխվել էր, ինձ խորթ էր: Հարաբերություններում ինչ-որ բան էր խաթարվել, որ պիտի մաքրամաքուր մնային ինչ էլ որ կպատահի: Այդ հարաբերությունները էժանացել են, իսկ պետք է բարձրւնքում լինեին:

Եղել են կարճատև շփումներ, որոնք ավարտվել են առանց վեճի: Ես չեմ սիրում վեճեր, սկանդալներ, աղմուկ: Եթե անգամ հարաբերությունները կրիտիկական վիճակում են, ես էլի ցանկանում եմ հանգիստ հրաժեշտ տալ:

5+

Իսկ եղել է մի պահ, որ ասես` վերջ, աշխարհը փլվեց:

Մեկ անգամ եղել է: Դա իմ առաջին սերն էր: Ես 23 տարեկան էի: Դրանից մոտ երկու տարի հետո, էմոցիոնալ անկումից հետո, ես սթափվեցի, փորձեցի դասեր քաղեցի ու չչարանալ: Ես ինքս ինձ համոզեցի, որ չպետք է պայքարել մի բանի համար, որը չի ստացվում: Ու ես կանգ առա: Հիմա այդ ամենին ավելի առողջ ու զգոն եմ նայում` փորձելով ավելի շատ վստահել այն ամենին, ինչ իմ ներսում է: Շատերն են ցանկանում ծանոթանալ, շփվել: Ի դեպ, ինձ միշտ հանդիպել են լավ մադրիկ: Բայց ես իմ տղամարդուն դեռ չեմ հանդիպել:

Դու գիտես` ինչ ես փնտրում:

Ոչ, ես չգիտեմ: Գուցե նա գա ու ես հասկանամ` ինչ էի փնտրում:

Բայց կան ինչ-որ հատկանիշներ, որոնց հետ դու չես հարմարվի:

Չեմ հադուրժում մադրկանց, ոորոնց համար սուտն ապրելակերպ է: Չեմ ընդունում մարդկանց, ովքեր կարող են ցանկացած պահի ցանկացած մեկի հետ շփվել:  Չեմ սիրում, երբ մարդը հումորի զգացում չունի: Տղամարդը պետք է ամեն վայրկյան հաճելի լինի շփման մեջ: Ի դեպ, ստանդարտություն չեմ սիրում: Տղամարդն էլ իր տեսակով պետք է լինի օրիգինալ: Իսկական տղամարդը պետք է նաև մեծահոգի լինի, մինչև անգամ բառերում նա պետք է լինի առատաձեռն ու շռայլ: Եվ ամենակարևորը. ես ուժեղ մարդ եմ, ու իմ կողքին պետք է լինի է’լ ավելի ուժեղ մարդ, ում կողիքն ես ինձ ավելի փխրուն կզգամ ու կկարողանամ հանգիստ ապրել նրա հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր Կամենդատյան