Ի՞նչ անել, եթե պատահաբար բան էք կոտրել սուպերմարկետում. իմացեք Ձեր իրավունքները և ավելորդ գումարներ մի վճարեք
LifestyleBlogNews –ը գրում է.
Պատկերացրեք, որ սուպերմարկետու ապրանք վերցնելիս պատահաբար անզգուշ շարժում էք արել և գցել է թանկարժեք մի գինի։ Ձեր ուղղությամբ շարժվում է մենջերը կամ պահակը։ Ի՞նչ անել այդ դեպքում։
Այսօր BlogNews –ը կպատմի այն մասին, թե ինչպես է կարելի խուսափել այս ապրանքի գումարը վճարելուց՝ օրենքի սահմաններում։

Եթե դուք խանութում պատահաբար դիպել էք դարակներին և որևէ բան կոտրել, ապա դա Ձեր մեղքն է և դուք պարտավոր էք վճարել դրա համար, սակայն եթե խանութի ադմինիստրացիան խախտել է անվտանգության կանոնները, ապա դուք ազատվում էք պատասխանատվությունից։
Խանութեը մեղավոր է, եթե
- Դարակի վրայի ապրանքները անկայուն են դասավորված
- Դարակների միջը հեռավորությունը փոքր է 1.4մ –ից՝ 100 ք.մ. մակերեսով խանութների համար, և 2.5 մետրից՝ մինչև 400 ք.մ. մակերեսով խանութների համար։
- Եթե հատակը թաց է եղել, կամ վատ ծածույթի պատճառով դուք սայթաքել էք։
- Եթե միջանցքները փակ են ապրանքներ պարունակող արկղերի պատճառով
- Եթե ապրանքը կոտրվել է, վճարակետի ուղղուց ընկնելու պատճառով։
Ի՞նչ անել, եթե Ձեզ ստիպում են վճարել

Հիշեք՝ դուք պարտավոր էք վճարել ապրանքի համար, եթե Ձեր մեղքը ապացուցվի դատարանում։
Բողոքների գիրքը խնդրեք և մեջը մանրամասն նկարագրեք պատահարը՝ թողնելով դեպքի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև Ձեր կոնտակտային ինֆորմացիան։
Ի՞նչ անել, եթե Ձեզ խանգարում է պահակը
Եթե դուք թողել էք Ձեր կոնտակտային տվյալները և նշել էք, որ կվճարեք դատարանի որոշումից հետո, ապա պահակը իրավունք չունի խանգարել Ձեզ լքել տարածքը։ Հիշեցրեք աշխատակցին, որ նա խախտում է Ձեր իրավունքները. Եթե այդ զգուշացումը ազդեցություն չունենա, իրավապահ մարմիններին դիմեք։