ՀՀԿ-ն խմբակցության նիստում քննարկել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը
ՏնտեսությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նոյեմբերի 30-ին նիստ է գումարել։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձաժողովներում և լիագումար նիստում: Նախագծի քննարկումը ժամանակավորապես ընդհատվել էր, որպեսզի պատգամավորները ներկայացնեին իրենց առաջարկները:
Պետական բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ լիագումար նիստում, հավանաբար, կշարունակվեն առաջիկա քառօրյա նիստի ընթացքում, որը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին: