Ճապոնիայի հարավը պատուհասած թայֆունի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ
Ճապոնիայի հարավին պատուհասած «Վոնգֆոնգ» թայֆունի հետևանքով տուժել է ամենաքիչը 35 մարդ: Ավելի վաղ հայտարարվել էր 28 տուժածների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կյուսյու կղզու Օկինավա շրջանից պետք է տարհանվի ավելի քան 150 հազար մարդ, մոտ 50 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:
Կյուսյու կղզին կիրակի պատուհասած թայֆունը ուղղություն կվերցնի դեպքի Ճապոնիայի հյուսիս: Հիդորմետ ծառայության աշխատակիցները նշել են, որ թայֆունը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ իր իր հետ հզոր քամի է առաջ շարժում, որի ուժգնությունը գերազանցում է 180 կմ ժամը: Օդերևութաբանները չեն բառացում, որ քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 195կմ ժամի:
Ավելի վաղ Ճապոնիան պատուհասեց «Ֆոնֆոն» թայֆունը, որը վեց մարդու կյանք խլեց, ևս չորսը համարվում են անհետ կորած, հայտարարվեց ավելի քան 1,9 մլն մարդու տարհանման մասին: Կաթվածահար էր եղել վերգետնյա երթևեկությունը, հետաձգվել ավելի քան 607 ավիաչվերթ: