Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում հայերը 4 մեդալ են նվաճել
ՍպորտԿիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները մեկ ոսկե, բրոնզե ու արծաթե մեդալ են նվաճել:
Նոյեմբերի 24-26-ը Նիդերլանդների Պապենդալ քաղաքում տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզիկով, ովքեր բավականին լավ արդյունք են գրանցել:
Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացել է արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացել են բրոնզե մեդալներ:& nbsp;