Brent մակնիշի նավթի արժեքն աճել Է բարելի դիմաց մինչեւ 52,41 դոլար
ՏնտեսությունՆավթի գները, որոնք նոյեմբերի 30-ին ինն ամսվա ընթացքում առավելագույն բարձրացում ցուցադրեցին Վիեննայում նավթ արդյունահանող երկրների հանդիպման արդյունքներով, դեկտեմբերի 1-ին շարունակում են աճել, տեղեկացնում Է Արմնեպրեսը:
Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով ժամը 09:25-ին Brent նավթի փետրվարի ապառնագրերի արժեքը բարձրացել Է 0,57 դոլարով (1,1 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 52,41 դոլար: Միաժամանակ Նյու Յորքի ապրանքային սակարանի (NYMEX) Էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի հունվարի ապառնագրի գինն ավելացել Է 0,46 դոլարով (0,93 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,9 դոլար:
Ինչպես տեղեկացվել Է, նոյեմբերի 30-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ՕՊԷՔ-ի երկրներն ութ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնության են հասել նավթի հանույթը կրճատել ընդհանուր առմամբ օրական 1,2 միլիոն բարելով: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող նավթարդյունահանող մյուս երկրները միասին պետք Է ապահովեն նավթի արտադրության նվազեցում օրական 600 հազար բարելով, դրանց թվում Ռուսաստանն՝ օրական 300 հազար բարելի սահմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: