Անահիտ Սիմոնյանի եւ «քյարթու» Մհերի սելֆին
Ամանորյա հաղորդումների ու հեռուստածրագրերի նկարահանումները սկվսել են, եւ հայ երգիչ-երգչուհիները մեկ մյուսի հետեւից հայտնվում են տոնական զարդարված տաղավարներում, որպեսզի հենց այնտեղից շնորհավորեն հայ հանդիսատեսի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Այսպիսի նկարահանումներից մեկին էլ մասնակցել են երգչուհի Անահիտ Սիմոնյանն՝ ամուսնու՝ Հայկոյի հետ, եւ երգիչ Մհերը։

Բնականաբար Անահիտը բաց չի թողել սելֆիներ անելու առիթը։
Մհերի հետ արված լուսանկարը բավականին հետաքրքրաշարժ է ստացվել։ Կադրում սիրված երգիչը «քյարթու» տղայի կերպարով է։

Հավանաբար Մհերը ամանորյա ծրագրերից մեկում հենց այդպես կներկայանա՝ ժպիտ պարգեւելով հանդիսատեսին։
Լուսանկարներն՝ Instagram