Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին կրկին միասին են (ֆոտո)
LifestyleՋենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին, որ նախկինում ամուսնացած էին 7 տարի, վերջերս Latin Grammy մրցանակաբաշխության ժամանակ բեմում համատեղ ելույթից հետո կրքոտ համբուրվեցին։ Life & Style-ը պարզել է, որ համբույրն ուղղակի շոուի մի մասը չէր։
«Ջենիֆերը գիտի, որ Մարկն իր կյանքի սերն էր»,-ասել է աղբյուրը, ավելացնելով, որ նրանց զույգ երեխաները՝ Մաքսն ու Էմմին իրենց միշտ մոտ են պահել՝ 2011թ․-ին բաժանվելուց հետո։
Մարկը բաժանվեց իր 2 տարվա կնոջից՝ Շանոն Դե Լիմայից, Ջենիֆերը բաժանվեց իր երկարամյա ընկեր Կասպեր Սմարթից, այնպես որ երկուսն էլ ազատ են և Մարկն արդեն ցանկանում է կրկին ամուսնանալ Ջենիֆերի հետ։
«Մարկն ամուսնության առաջարկություն կանի, և Ջեննիֆերը կասի այո»,-կանխատեսում է զույգին մտերիմ աղբյուրը։

.jpg)
.png)
