Մեծ քաղաքների հայկական փողոցները (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Աշխարհի տարբեր ծայրերում մի շարք քաղաքների փողոցներ կրում են հայկական անուններ։ Սա տվյալ ժողովրդի և պատմության հանդեպ հարգանքի դրսևորում է:
Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի քաղաքների հայկական փողոցները, եկեղեցիները և հայերի մասին հիշատակող այլ շինությունները:
Աղմկոտ Սինգապուր այցելած զբոսաշրջիկներից շատերը կարող են չիմանալ այդ երկրում հայերի մեծ ազդեցության մասին։ 1820- 2000 թթ. Սինգապուրում ապրել է ընդամենը 700 հայ։ Չնայած մեծ մասամբ նրանք ժամանակավոր էին բնակվում, այնուամենայնիվ հասցրել են երկրին մեծ ժառանգություն թողնել։ Բացի Սինգապուրում գոյություն ունեցող ամենահին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, գոյություն ունեն հայերի մասին հիշատակող այլ շինություններ եւ երեւույթներ։ Դրանց թվին են պատկանում Raffles հյուրանոցը, the Straits Times թերթը, սինգապուրյան ազգային ծաղիկը։
Սինգապուրում գոյություն ունի նաեւ Հայկական փողոց։
Այս փոքրիկ նրբանցքն իր անունը ստացել է եկեղեցու հետ հատվելու արդյունքում։ Եվս 3 փողոց փաստում են հայերի ներկայությունը։
Սարգիս Ռոուդ, որը անվանակոչվել է Ռեգինա Սարգիսի անունով, Գալիստանի պողոտա, որը կոչվել է Սինգապուրյան Վստահության հիմնադրամի նախագահ Էմիլիա Գալիստանի պատվին եւ Սուրբ Մարտինի անցում՝ Մարտինի բարեգործական ընտանիքի պատվին։

Հայերն իրենց հետքը թողել են նաեւ Իտալիայում.

Նեապոլում տեղակայված հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում։









