Ծախսերի թափանցիկության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարական տվեց Արփինե Հովհաննիսյանին
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանը պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարական ներկայացրեց:
«Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմին կներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: