Համեստությունից բացի, է՞լ ինչ է պետք Անահիտ Սիմոնյանին...
LifestyleԵրգչուհի Անահիտ Սիմոնյանի տարածած տեսանյութը աչքովս ընկավ, որտեղ նա անհայտ ծագմամբ մի երաժշտության ներքո պարում է...
Ու հասկացա, որ իրենց աստղի տեղ դրած մեր երգիչ-երգչուհիները մտածելու ունակություն չունեն...
Ակնհայտորեն ոչ հայկական երաժշտությունը, որ իբր թե կրքոտ կատարում է Անահիտ Սիմոնյանը, ըստ նրա ՝ պետք է կրակ առաջացնի նույնիսկ ամենածույլերի մոտ....
Կներեք, բայց թուրքարաբական կլկլոցներով կրակոտներին մեր հասարակությունը կարծես վաղուց իր կարծիքն արտահայտել է:
Ու եթե ոմանք դրանից հետևություն չեն արել, արժի որ գոնե մի քիչ համեստ լինել..
Չնայած՝ համեստությունը, կարծես, պետք է պարտադրվի ոմանց ու դա , գուցե, պետք է արվի արդեն ոլորտի պատասխանատուների կողմից...
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան
Նյութի աղբյուրը՝ http://asekose.am/hy_AM/news/6/237331-hamestoutyounic-baci-el-inc-e-petq-anahit-simonyanin.html