Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Առաջատար համալսարանների շուրջ 50 ուսանող հավաքվել են Հայաստանում

 Տասնմեկ երկրների առաջատար համալսարանների շուրջ 50 ուսանողներ հավաքվել են Հայաստանում՝ քննարկելու իրենց միավորող ու մտահոգող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից:

Քննարկման այդ յուրօրինակ հարթակը տրամադրել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը: «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումը ՈՒԽ-ն անցկացնում է արդեն 3-րդ անգամ՝ սկսած 2014 թ.-ից:

Նախկինում համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, այս տարի այն անցկացվում է անգլերենով, ինչը խթանել է եվրոպական երկրների առավել մեծ թվով ուսանողների մասնակցությունը: Այս անգամ ուսանողներ են ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից և այլն:

«Ի սկզբանե, երբ համաժողովը նախաձեռնում էինք, նպատակը մեր միջազգային կապերի ընդլայնումն ու դրսի փորձի ուսումնասիրությունն էր: Հատկապես եվրոպական երկրներում ուսանողական ինքնակառավարումը կազմակերպվում է մեզնից փոքր-ինչ այլ սկզբունքներով ու կառույցներով: Եթե ստացվի համախմբել հայաստանյան բոլոր բուհերին մեկ գաղափարի շուրջը, այդ երկրների մոդելները կարող ենք մեզ մոտ էլ տեղայնացնել»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

Բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ-ում, իսկ բուն համաժողովն անցկացվելու է Աղվերանում: Նախ մասնակից ուսանողներին ողջունեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

«Ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանական գործունեության երեք ուղղություններին էլ՝ կրթություն, հետազոտություն, սոցիալական ծառայությունների մատուցում: Միջազգային այսպիսի միջոցառումները կարևոր են նախ մեր ուսանողների հմտությունների զարգացման տեսանկյունից, ինչն ամրագրված է նաև մեր բուհի զարգացման ռազմավարական ծրագրում»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:  

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ՝ որպես ԵՊՀ ՈՒԽ հիմնադիրներից մեկը, խոսեց կառույցի կարևորության, համալսարանի կառավարման մարմիններում ուսանողների ներկայացվածության ու զարգացող աշխարհում ուսանողների առջև ծառացած մարտահրավերների մասին:

Համաժողովի բացման արարողությունից հետո մասնակիցները շրջայց կատարեցին ԵՊՀ պատմության թանգարանով, ապա այցելեցին Մատենադարան: Իսկ Աղվերանում տեղացի և արտասահմանցի մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր երկրի փորձն ու խնդիրները, կառանձնացնեն համընդհանուր մտահոգության առարկա դարձած հարցերը և կփորձեն դրանց լուծումներ առաջարկել: Այդ ամենից բացի՝ նախատեսվում են նաև թրեյնինգներ, որոնք վարելու են կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ Ռուբեն Մարկոսյանը:

Համաժողովի օրերին հանդիպումներ են նախատեսվում նաև կրթության և գիտության ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու