Նանին երկար ժամանակով դուրս է մնացել թիմի շարքից
ՍպորտԻսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս է մնացել թիմի շարքից, տեղեկացնում է «AFP»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ է մի քանի շաբաթ և Նանին 2016 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Այսպիսով, Նանին բաց կթողնի իր թիմի առաջիկա երեք հանդիպումները: