Հայաստանի համար սահմանված 1,13% մաքսային տուրքի գումարը տրամաբանական է.տնտեսագետ
Տնտեսություն«Հայաստանի համար 1,13%-ը սահմանված է հաշվի առնելով գոյություն ունեցող ապրանքաշրջանառության և ապրանքափոխանակության չափաբաժինը: Ամեն երկիր ապրանքափոխանակության ընդհանուր շրջանառության մեջ իր մասնաբաժինն ունի, և յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանվել է մաքսային տուրքի համապատասխան քանակ»: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր,տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի` առաջին փուլում Հայաստանի համար սահմանված մաքսային տուրքի գումարը տրամաբանական է, իսկ, թե ի՞նչ կլինի հետագայում` պարզ չէ, որովհետև ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, փոփոխությունների վերաբերյալ իրենց հեռանկարները չեն ներկայացրել:
Հարցին, թե այս ցուցանիշով ի՞նչ շահ կունենա Հայաստանը` տնտեսագետը պատասխանեց. «Այստեղ կարևորը նոր սկսված գործընթացի մեջ մխրճվելն է: Անգամ սիրուն չէ, որ ցցուն կերպով շահերի որոնման դաշտում ենք: Այստեղ խոսքը երկու ֆիզիկակական անձանց փոխհարաբերությունների մասին չէ,սա տնտեսական տիրույթ է, քաղաքական բլոկ է: Հետագայում պետք է մտածել շահերի և շահերի պաշտպանության մասին»: