Վիլյա. Բարսելոնան կախված կլինի այս կլասիկոյից, որպեսզի հաղթահարի անկումը
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով այժմ պաշտպանում է «Նյու Յորք Սիթիի» գույները, խոսել է վաղը կայանալիք «Էլ կլասիկոյի» մասին:
«Ես հիշում եմ «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը, որտեղ մենք հաղթեցինք 5:0 հաշվով: Դա իմ առաջին «կլասիկոն» էր: Ես չէի էլ կարող երազել այդպիսի կատարյալ խաղի մասին:
Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, որ «Բարսելոնան» կախված կլինի այս «կլասիկոյից», որպեսզի հաղթահարի անկումը: Եթե կատալոնացիները հաղթեն, ամեն ինչ կփոխվի»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում իսպանական Sport-ը: