Ի՞նչ է կարելի ու ի՞նչ չի կարելի սեքսում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Սեքս տաբու. պաշտպանիչ միջոցների կիրառում
Անգամ եթե ձեր զուգընկերը կտրականապես դեմ է պահպանակներին, դուք պարտավոր եք պնդել պաշտպանվել կամ որպես փոխզիջում՝ ձեռք բերել սեփական պաշտպանիչ միջոցներ՝ նախատեսված կանանց համար:

Ամոթ
Ամոթը սեքսում երևի թե ամենաանտեղի զգացողությունն է: Մտածեք՝ եթե դուք նրան դուր չգայիք, նա չէր ցանկանա ձեզ հետ սեռական հարաբերություն ունենալ: Բացի այդ՝ սեքսում ազատ զույգերը կարողանում են ավելի շատ հաճույք ստանալ, քան ամաչկոտները:

Իմիտացիա

Իմիտացիան օգտակար չէ ոչ ձեզ, ոչ ձեր կողակցի համար: Ինքներդ մտածեք՝ ինչ օգուտ այն բանից, որ կեղծում եք ձեր զգացողությունները՝ խաբում եք ինքներդ ձեզ ու ձեր տղամարդուն գցում մոլորության մեջ:
Խնդիրը չի լուծի խաբեությունը: