Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել
Օրվա իրադարձություններՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հակոբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի դուռը փակ է, վատառողջ բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ եւ բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 76-ամյա Լ. Տ.-ի դին: