Ոսկու գինն ընկել է վերջին 10 ամսվա նվազագույն ցուցանիշ
ՏնտեսությունԴեկտեմբերի 5-ին տեղի ունեցած սակարկություններում ոսկու գինը վերջին տասն ամսվա նվազագույն ցուցանիշ Է ընկել Իտալիայում կայացած հանրաքվեից հետո ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, գրել Է MarketWatch-ը:
Ոսկին Էժանացել Է 1,3 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1162,45 դոլար: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ընդունելով պարտությունը Սահմանադրության բարեփոխման շուրջը դեկտեմբերի 4-ին կայացած հանրաքվեում, հայտնել Է, որ պաշտոնաթող Է լինում. այս որոշումը կարող Է հանգեցնել խորհրդարանի արտահերրթ ընտրությունների եւ ռիսկեր Է ստեղծում Եվրամիության միասնության համար:
Եվրոյի փոխարժեքն իջնում Է համաշխարհային բոլոր հիմնական արժույթների նկատմամբ, դոլարի հետ զույգով այն իջել Է 1,5 տոկոսով՝ մինչեւ 2015 թվականի մարտից ի վեր նավազագույն ցուցանիշ՝ 1,0506 դոլար, բայց Երեւանի ժամանակով 14:25-ին կրճատել Է անկումը մինչեւ 0,3 տոկոս (1,0636 դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: