Կրասնոդարի երկրամասի «Դոն» մայրուղում բախվել է 50 ավտոմեքենա. կան զոհեր ու վիրավորներ
Միջազգային
Կրասնոդարի երկրամասի «Դոն» մայրուղում տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար, որին, ըստ ճշտված տվյալների, մասնակցել է շուրջ 50 ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության՝ երկրամասի գլխավոր վարչությունում: Վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 08:40-ին Կուբանի Վիսելկովիի շրջանի Բերեզանսկայա ստանիցայի շրջանում, երբ ճանապարհին մառախուղ է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցել է 24 ավտոմոբիլ:
ՃՏՊ-ի վայրից հոսպիտալացվել է ութ տուծած, որոնցից մեկը մահացել է: Ավելի վաղ պատահարի վայրում զոհվել էր ևս մեկը:
Ոստիկանության տվյալներով՝ արձանագրվել է միանգամից վեց բախում 1,5 կիլոմետր տարածության վրա, ճանապարհատրանսպորտային պատահարին մանակցած ավտոմեքենաներից մեկը բռնկվել է: