Երկու գնացքներ են բախվել Բուդապեշտի մետրոյում
ՄիջազգայինԵրկու գնացքներ են դեկտեմբերի 5-ին բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, ինչի հետեւանքով տուժել Է տասը մարդ:
Այդ մասին հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:
Ինչպես նշվում Է, գնացքներից մեկը հասել Է թունելում առջեւից ընթացող շարժակազմին եւ հարվածել դրա վերջին վագոնին:
Ինը մարդ հոսպիտալացվել Է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում Է ՄՏԻ գործակալությունը: Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում:
Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն Է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթեւեկությունը դադարեցված Է: Մետրոյի ուղեւորների համար կազմակերպվել Է լրացուցիչ ավտոբուսային երթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: