Հաշվապահից հեռուստատեսություն. ինչպես Մերի Երեմյանը դարձավ հաղորդավարուհի
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հաշվապահից մինչև հաղորդվարուհի. երկարատև փնտրտուքից հետո Մերի Երեմյանը որոշեց իրեն փորձել հաղորդավարության ոլորտում: Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել և հարցազրույց արել «21TV»-ի «Հայ 10» ծրագրի հաղորդավարուհի Մերիի հետ:
«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը: Ճիշտ է, ես սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց դա իմ ընտրությունը չի եղել: Ավարտելուց հետո որոշ ժամանակ մայրիկիս ցանկությամբ աշխատել եմ որպես հաշվապահ: Հետո հասկացա, որ դա իմը չէ, ինձ համար դա քառակուսի է, որտեղ չեմ կարողանում մնալ: Ես սիրում եմ ավելի ստեղծագործական, հետաքրքիր աշխատանքներ, այդ իսկ պատճառով փոխեցի մասնագիտությունս: Սկսեցի աշխատել որպես մենեջեր և fashion buyer, որոշ ժամանակ անց՝ հաղորդավարուհի: Այդ ընթացքում նկարահանվել եմ բազում գովազդային տեսահոլովակներում»,- պատմեց Մերին ու հավելեց, որ աշխատանքի է անցել, երբ ընկերների խորհրդով մասնակցել է քասթինգի: Նրա նպատակն է դառնալ լավ հաղորդավարուհի:
Շարունակությունը` այստեղ: