Սոչիում մեկնարկել է շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունը
ՍպորտՍոչիում մեկնարկել է շախմատի դպրոցականների աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 6 տարիքային խմբերով:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին: Առաջնության մասնակիցներին որջույնի ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձն ընթերցել է ՌՇՖ գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Տկաչովը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Բացման հանդիսավոր ար արողությունից հետո մեկնարկել են առաջին տուրի պարտիաները:
Դպրոցականների աշխարհի առաջնությանը զուգահեռ ընթանում են նաև «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկումներ:
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ով ներկայացրել է շախմատը դպրոցական ծրագրում ընդգրկելու Հայաստանյան փորձը (2011 թ. սեպտեմբերից շախմատը ներառվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում` որպես պարտադիր առարկա):
Այսօր` դեկտեմբերի 5-ին, Սմբատ Լպուտյանն ավելի հանգամանորեն կներկայացնի «Շախմատը դպրոցում» ծրագրի Հայաստանյան փորձը: