Հայաստանում աճել են հանքագործական և մշակող արդյունաբերությունները
ՏնտեսությունՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլ 152 մլրդ 223.3 մլն դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 6.5 տոկոսով: Այդ թվում աճել է նաև հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը: 2016 թվականի հունվար- հոկտեմբերին այն կազմել է 210 մլրդ 2.8 մլն դրամ` ավելանալով 12 տոկոսով:
2016 թվականի հունվար- հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 5.8 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը` հասնելով 711 մլրդ 497.3 մլն դրամի:
Հաշվետու ժամանակահատավածում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը կազմել է 212 մլրդ 329.5 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշը գերազանցել է 4.3 տոկոսով: 6.9 տոկոսով ավելացել է նաև ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումը և վերամշակումը` հասնելով 18 մլրդ 393.7 մլն դրամի: