Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետն անցնում է աշխատանքի ցերեկային ռեժիմի
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմեքենաների անցակետը հոկտեմբերի 12-ից աշխատանքի շուրջօրյա ռեժիմից անցել է ցերեկային ռեժիմի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հյուսիսային Օսիայի տեղեկատվական պորտալ»-ին, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդը:
Նրա խոսքով՝ վրացական կողմի առաջարկություններին համապատասխան, հոկտեմբերի 12-ից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետն անցնում է աշխատանքի ցերեկային ռեժիմի՝ Մոսկվայի ժամանակով 07.00-ից մինչև 18.00-ը: Վերահսկիչ անցակետի տարածք ավտոտրանսպորտի մուտքը կդադարեցվի աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ, նշել է նա, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: