Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի հնարավոր մրցակիցների անունները
ՍպորտՀայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի հնարավոր մրցակիցների անունները աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Դդեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է ԱԱ-2019 ընտրական առաջին փուլի վիճակահանությունը: ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն 13 երկրների ցանկը, որոնք մասնակցելու են ընտրական առաջին փուլի հանդիպումներին:
Հայաստանը հավաքականը վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական հանդիպումների:
1-ին զամբյուղ՝ Նիդեռլանդներ, Բոսնիա, Էստոնիա, Բելառուս: 2-րդ զամբյուղ՝ Ավստրիա, Շվեդիա, Բուլղարիա, Մակեդոնիա: 3-րդ զամբյուղ՝ Սլովակիա, Պորտուգալիա, Ալբանիա, Կոսովո: 4-րդ զամբյուղ՝ Հայաստան:
Վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբերում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմեր, իսկ մեկում` 4:
2017 թվականի օգոստոսին կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թվականի նոյեմբերին: