Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ սահմանել են աշխարհի ռեկորդ՝ խաղալով միանգամից 12 խաղատախտակի վրա
ՍպորտՊրահայում տեղի ունեցավ շախմատային յուրօրինակ մրցամարտ, որին մասնակցել են Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան, ովքեր շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:
Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես մրցախաղից հետո նշեց Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդը այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևեց 3 ժամ և ավարտվեց Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: