Գվարդիոլա. Չեմ հասկացել, որ Ֆաբրեգասը ցանկանում է ինձ ողջունել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու չի սեղմել «ազնվականների» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասի ձեռքն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից հետո (1:3):
«Ես ողջունել եմ Սեսկին հանդերձարանում: Խաղադաշտում ես չեմ էլ հասկացել, որ նա ինձ ցանկանում է ողջունել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: