Լիլիթ Հովհաննիսյան․ «Ուրախությունս ավելի մեծ է հիմա»
LifestyleԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրեր առաջ ներկայացրել է իր և դուդուկահար Գևորգ Այվազյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Հին ճանապարհով»։ Երգչուհին այսօր երկրպագուների հետ կիսվել է իր տպավորություններով․
«Կարդացի ձեր բոլոր մեկնաբանությունները…
Նախ չափազանց շոյվեցի, հետո ձեզ հետ միասին թախծեցի ու արտասվեցի...
Նորից եմ ասում, որ սա ինձ համար իմ ստեղծագործական կյանքի կարեւորագույն աշխատանքներից մեկն է, որովհետեւ այն մոր, ընտանիքի, զինվորի ու հայրենիքի մասին է, իսկ վերջիններս իմ կյանքի գլխավոր արժեքներն են…
Չեք պատկերացնի, թե ուրախությունս որքան ավելի մեծ է հիմա, որովհետեւ հենց այս աշխատանքն արժանացավ համընդհանուր դրական գնահատականի…»։