«Ես հոգնել եմ սեքսով զբաղվելուց». բիոնիկական առնանդամով տղամարդն անկեղծացել է (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Շոտլանդիայից 44-ամյա Մուհամեդ Աբադն առնանդամը և մեկ ամորձին կորցրել է 6 տարեկանում ավտովթարի ենթարկվելու հետևանքով: Նրա սեփական հյուսվածքներից ստեղծված առնանդամի փոխպատվաստումն արվել է անցած տարվա օգոստոսին: Բժիշկները նաև մեխանիզմ են պատրաստել, որը հնարավոր է դարձնում էրեկցիան՝ պրոթեզի ամբողջ երկայնքով տեղադրված 2 խողովակ: Դրանք որովայնի վրայի իմպլանտից հեղուկ են փոխանցում և լցնում օրգանը: Մեխանիզմի միացման և անջատման կոճակները տեղադրված են ամորձու վրա:

Այս ամենն, ընդհանուր առմամբ, արժեցել է 70 հազար ֆունտ ստեռլինգ: Չնայած իր 20 սանտիմետրոնց «հպարտությանը», Աբադը խոստովանում է, որ հոգնել է սեքսով զբաղվելուց:

-Ինձ անդադար հաղորդագրություններ են գալիստարբեր կանանցից, ովքեր առաջարկում են ինձ հետ սեքսով զբաղվել,- պատմում է Մուամեդը: Նրանք բոլորը լսել են իմ բիոնիկական առնանդամի մասին և ցանկանում են փորձել այն: Այդ առաջարկները չեն տեղավորվում իմ առօրյայի մեջ: Ես աշխատում եմ օրվա մեջ 14 ժամ և, երբ տուն եմ վերադառնում, բավական հոգնած եմ լինում` հետաքրքրասեր կանանց բավարարելու համար:
Մոտ ժամանակներս տղամարդը մտադիր է ամուսնանալ երկրորդ անգամ:
